Ակցիայի մասնակիցները ծափերով ողջունեցին կառավարության մուտքը պաշտպանող ոստիկաններին
TVԱյսօր Էրդողանն ու Ալիեւը քմծիծաղով քննարկում են, թե Երեւանը, Սեւանը, Զանգեզուրն ու Սյունիքը իրենց հողերն են, Նիկոլ մի բերան պատասխան տուր, իսկ եթե չես կարող հեռացիր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Իր հերթին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ արեց ծափահարել կառավարության շենքի դիմաց իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին. «Չի կարող Ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ծառայողը, առհասարակ ուսադիր ունեցող մարդը ծառայել նման դավաճան իշխանություններին»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը, որից հետո բոլոր ներկաները սկսեցին վանկարկել «Ոստիկանը մերն ա»:
Կառավարության մոտ մի քանի րոպե մնալուց հետո հազարավոր քաղաքացիները շարունակեցին երթը: