ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում COVID-19-ից մահացության՝ 100%-ով աճման մասին
International newsԱշխարհում կորոնավիրուսից մահացության մակարդակը վերջին մեկուկես ամսվա ընթացքում 60%-ով աճել է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն: Ճեպազրույցը հեռարձակվել է ԱՀԿ-ի թվիթերյան էջում:
Կերկխովեի համաձայն՝ մահացության թվերն աշխարհում անհավասարաչափ են բաշխված: Այսպիսով, Եվրոպայում վեց ամսվա ընթացքում COVID-19-ով վարակվածների մահացությունը գրեթե 100%-ով աճել է, մինչդեռ բազմաթիվ երկրներում դիտվում է վարակման թվի զգալի նվազում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը