Ռուսաստանում հաղորդել են «լայթ պատվաստանյութի» մասին, որը կարող է նվազեցնել մահացությունը կորոնավիրուսից
International news«Գամալեայի կենտրոնի կորոնավիրուսի դեմ «թեթեւ պատվաստանյութի» օգտագործումը կօգնի ավելի շատ մարդկանց պատվաստել եւ խուսափել վարակման եւ մահացության ծանր ընթացքից բնակչության շրջանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Դեղամիջսցը, որի մասին այսօր խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «թույլ է տալիս մեզ որոշակի փոխզիջում առաջացնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ազդեցության տեւողության» եւ «հիվանդացության գագաթնակետն արագորեն իջեցնելու անհրաժեշտության» միջեւ, ինչպես նաեւ` COVID-19-ից մահացության դեպքերի համար` օգտագործելով միայն մեկ բաղադրիչ` «լայթ պատվաստանյութը», ասել է Գինցբուրգը «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ «լայթ պատվաստանյութը» ամենեւին էլ «100 տոկոսով չի ազդելու, այլ տարբեր կարգի պատվաստվողների համար` տարբեր ձեւերով, եւ մի կատեգորիայի համար կլինի 85 տոկոս, մյուսների համար տոկոսը կարող է փոքր-ինչ տարբերվել դեպի այս կամ այն կողմ»:
«Բայց ամենակարեւորն այն է, որ նման մոտեցումը թույլ կտա բնակչության ավելի մեծ թիվ ընդգրկել եւ կանխել մահացու ելքով հիվանդության ծանր ընթացքը»,- ասել է Գինցբուրգը:
Ըստ նրա` պատվաստանյութի նոր տարբերակի մշակումը պայմանավորված է նրանով, որ «ոչ մի արդյունաբերություն` ոչ Արեւմտյան Եվրոպայի, ոչ Ամերիկայի եւ ոչ էլ ամբողջ աշխարհի, համավարակի պայմաններում, որը տարածվել է երկրագնդի վրա, միաժամանակ չի կարող արագ անհրաժեշտ քանակությամբ» դեղամիջոց արտադրել: Ընդ որում, նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակելու է հավատարիմ մնալ պատվաստումների ռազմավարությանը, որի դեպքում կօգտագործվի երկու բաղադրիչով «Սպուտնիկ V» պատվաստանյութը: