Վլադիմիր Պուտինը հստակ խնդիր է դրել
International newsՌուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները պետք է շարունակեն վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև լրջագույն ուշադրություն դարձնեն ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին, ապահովեն Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանությանը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսքում:
«ԱԴԾ-ի և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հովանու ներքո գործող այլ ծառայությունների աշխատակիցները պետք է այսուհետ ևս գործեն նույնպիսի վճռականությամբ ու հետևողականությամբ»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել նաև հակահետախուզության մարմինների աշխատանքում ձեռք բերված հաջողությունները։ Լրջագույն ուշադրություն պետք է հատկացնել տեղեկատվական անվտանգությանը:
Ավելին՝ այստեղ