Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ սևամորթների պատվաստումների առաջնահերթությունը
TVԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն (CDC) առաջարկել է առաջնահերթությունը տալ կորոնավիրուսի դեմ էթնիկական փոքրամասնությունների պատվաստմանը: Այս մասին գրել է «Daily Mail»-ը:
Ամերիկյան նահանգների կեսն առաջին հերթին պատվաստելու է սևամորթներին, լատինոամերիկացիներին և բնիկներին, այնուհետև մյուս բոլոր քաղաքացիներին:
CDC-ն այդ առաջնահերթությունը կապում է այն հանգամանքի հետ, որ այդ մարդիկ վարակի նկատմամբ ավելի խոցելի են: Նրանց մեջ երեք անգամ ավելի շատ մահ է գրանցվում, քան սպիտակամորթների մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը