Հրավառություն քաղաքապետի թաղման ժամանակ. Տեսանյութ
TVԿորոնավիրուսից մահացած Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի թաղման ժամանակ անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել: Տեսանյութը հրապարակել է «Klymenko Time» թելեգրամյան ալիքը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Կադրերում երևում է, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են քաղաքապետի գերեզմանի մոտ, իսկ քահանան հոգեհանգստի աղոթքներ է կարդում: Այդ պահին գերեզմանատնից ոչ հեռու, անհայտ անձանց կողմից կազմակերպված, հրավառության ձայներ են լսվում: Թելեգրամյան ալիքի օգտատերերը ենթադրություն են հայտնել, որ դա կարող էին անել չարամիտ մարդիկ, ովքեր ցանկացել են ծաղրել ողբերգությունը:
Կերնեսը մահացել է 62 տարեկան հասակում, Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ բուժվում էր կորոնավիրուսի բարդացումներից հետո: Քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել: Հազարավոր մարդիկ գնացել են քաղաքապետին հրաժեշտ տալու, սակայն Ուկրաինայի իշխանություններն անտեսել են նրա հուղարկավորությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը