Թայսոնին փորձարկել են դոպինգի համար
SportՌոյ Ջոնսի դեմ մենամարտից առաջ, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնին փորձարկել են դոփինգի համար: Այս մասին հաղորդել է «MMA Fighting»-ը:
Չնայած բռնցքամարտիկը խոստովանել էր մարիխուանա օգտագործելու մասին՝ 54-ամյա Թայսոնի օրգանիզմում արգելված պրեպարատների հետքեր չեն հայտնաբերվել:
Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը կայացել է նոյեմբերի 29-ին և ավարտվել 0:0 հաշվով: Արդյունքից դժգոհ մարզիկները կրկնակի մենամարտի ցանկություն են հայտնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը