Թվարկվել են ծխողների համար նախատեսված նոր արգելքները
TVԾխողների համար նախատեսված նոր արգելքները և սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն գալիք տարում: «Прайм» գործակալության հետ զրույցի ընթացքում դրանք թվարկել է «Позиция Права» իրավաբանական ընկերության ղեկավար գործընկեր Եգոր Ռեդինը:
Հունվարի 1-ից սկսած՝ կարգելվի ծխել առողջապահական և կրթական հաստատություններում, տրանսպորտում, առևտրի կետերում, պահեստներում, հացահատիկային տարածքներում, խոտհարքի տարածքներում, դյուրավառ և այրվող հեղուկների հանքարդյունահանման, վերամշակման ու պահպանման վայրերում, տարատեսակ պայթուցիկ նյութերի արտադրամասերում, ինչպես նաև հրդեհավտանգ և պայթյունավտանգ տարածքներում:
Ծխելը կթույլատրվի հատուկ գոտիներում, որոնք կունենան «Ծխելու համար նախատեսված վայր» ցուցանակը: Կազմակերպությունների ղեկավարները պետք է հաստատությունների տարածքում հրդեհային անվտանգության և ծխելու արգելված լինելու մասին կանոնների նշաններով ցուցանակներ կախեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը