Արդյո՞ք աղջիկների նկատմամբ սիրահարվածության զգացումը վկայում է այն մասին, որ ես լեսբուհի եմ,- հարց cosmo սեքսոլոգին։
Պատասխան. Ո՛չ, սիրահարվածության զգացումը սեռական նախընտրության մասին շատ քիչ բան է ասում: Սեռական նախընտրությունն ավելի շուտ սեռական վարք է, այսինքն՝ բուն սեռական կյանք նախընտրած զուգընկերոջ/ուհու հետ, իսկ սիրահարվածությունն ինքնամոռացություն է, և բոլորովին կապ չունի՝ որ սեռի ներկայացուցիչն է ստիպում քեզ մոռանալ ինքդ ձեզ: «Մաքուր» լեսբուհիներ կամ «մաքուր» նույնասեռական տղաներ իրականում շատ քիչ են հանդիպում:
Մյուսները, ովքեր հավակնում են նման կոչման և իրենց համարում են այդպիսին, իրականում այլ հոգեսեռական խնդիրներ ունեն, որոնց մասին իրենք չեն գիտակցում, քանի որ պարզապես չեն ցանկանում դա գիտակցել:
Նյութը՝ cosmo.am-ի