Գերմանիայում 8 մարդ պատահաբար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնգակի չափաբաժին է ստացել
International newsԳերմանիայի հյուսիսային Առաջավոր Պոմերանիա շրջանում գտնվող ծերանոցի աշխատակիցներից ութը պատահաբար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 5-ակի չափաբաժին են ստացել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Ռյուգեն Շտեֆան Կերտը:
Միջադեպը տեղի է ունեցել Շտրալզունդ քաղաքի հաստատությունում: Երբ հայտնի է դարձել թույլ տված սխալի մասին, աշխատակիցներին՝ 7 կանանց և մեկ տղամարդու, ուղարկել են տուն: Ավելի ուշ նրանցից 4-ին, որոնց մոտ գրիպի ախտանշաններ կային, անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխել են հիվանդանոց:
Խոսքն ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութի մասին է, որը կիրառվում է Գերմանիայում: Երկրում մասշտաբային պատվաստումները մեկնարկել են նախօրեին:
BioNTech ընկերության տվյալներով՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլի ժամանակ կամավորները մի քանի անգամ ավելի շատ չափաբաժիններ են ստացել (մինչև 100 մկգ), և որևէ բարդություն նրանց մոտ ի հայտ չի եկել: Սովորական չափաբաժինը 30 մկգ է: