Վաղվանից Ուկրաինայում կսկսի գործել խիստ կարանտինային ռեժիմ
International newsՈւկրաինայում, հունվարի 8-ից սկսվում է խիստ կարանտինային ռեժիմ՝ COVID-19-ի տարածման վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կարանտինային սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կրճատմանը, ուժի մեջ կմնան մինչ հունվարի 24-ը:
Բացի այդ, երկրի կառավարությունը երկարաձգել է համընդհանուր կարանտինը մինչև փետրվարի 28-ը, ինչպես նաև արտակարգ դրությունը: Այս միջոցները նախկինում գործում էին մինչև անցյալ տարվա վերջ: