Թուրքիան մտադիր է զորավարժություններ անցկացնել Հունաստանի ափերի մոտ
International newsԹուրքիան ծանուցագրեր է թողարկել՝ Էգեյան ծովի հյուսիսային եւ արեւելյան շրջաններում զորավարժությունների անցկացման մասին:
Ծանուցումներից մեկի համաձայն, հաջորդ շաբաթ ամրագրվում է Աթոն լեռան արեւելքում Խալկիդիկի թերակղզու մի տարածք: Ըստ Kathimerini-ի՝ այդ տարածքը Էգեյան ծովի մի մասն է, որը ամբողջովին Հունաստանի իրավասության ներքո է գտնվում:
Մեկ այլ ծանուցում ուղղված է Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ տարածքի ամրագրմանը՝ հրետանային եւ որոնողափրկարարական վարժանքների անցկացման համար:
Քաղաքական եւ ռազմական լարվածությունը ՆԱՏՕ-ում դաշնակիցների միջեւ էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թուրքիան փորձեց ածխաջրածինների հետախուզում կատարել Կիպրոսի ափերի եւ հունական կղզիների մոտ՝ հիմք ընդունելով Լիբիայի հետ ծովային համաձայնագիրը։
Աթենքն ու Անկարան այս ամիս պետք է նախնական բանակցություններ անցկացնեն՝ փորձելով հաշտվել, սակայն Հունաստանի ափերի մոտ թուրքական նոր ռազմածովային զորավարժությունների մասին հայտարարությունը կարող է չեղարկել այդ ջանքերը: