Ադրբեջանը հայտնել է իր զոհերի թիվը
International newsԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր՝ հունվարի 11-ին, հայտնել է, որ ԼՂ-ում մարտերի ընթացքում զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ», – հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ևս 64 մարդ ցուցակագրվել է որպես անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են: