Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով
International newsԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Թուրքիայի արտգործնախարարին մեջբերել է թուրքական Sabah թերթը:
«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին», – ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին: