«Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիև
International newsՀայաստանը, «Ղարբաղում ավիրելով մուսուլմանական սրբատեղիները», չի կարող բարեկամ երկիր լինեն մահմեդական երկրների համար, այս մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
Интерфакс-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրա մասին բազմիցս հայտարարել է միջազգային ֆորումներում` դիմելով մահմեդական երկրների առաջնորդներին, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հանդիպումների ժամանակ:
«Հայաստանն անընդհատ փորձում է բարելավել հարաբերությունները մահմեդական երկրների հետ՝ ներկայացնելով իրեն որպես մուսուլման ժողովուրդների նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերող երկիր: Դրանք բոլորը սուտ են»,- ասել է Ալիևը` հավելելով.
«Ընդունել Հայաստանին որպես բարեկամ երկիր` կեղծավորություն և անաստվածություն է: Ինչպե՞ս կարող են մահմեդական երկրների ղեկավարները ընկերանալ այդպիսի կործանիչի հետ: Թող պատասխանեն: Թող նրանք պատասխանեն իրենց ժողովրդի առաջ, ոչ թե ինձ»: