«Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից
TVՇանթ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ հրադադար հայտարարվեց, հրադադարից րոպեներ անց՝ թշնամու առաջին հարվածից:
«Հրամանատարը պատմեց, որ բոլորը շատ ուրախացել են, որ հրադադար է, իրար շնորհավորել են, բայց ուրախությունը տևել է 17-18 րոպե, առաջին հարվածը եղել է հենց Շանթենց ուղղությամբ, 11-ից երկուսն են ողջ մնացել»,-պատմում է Շանթի հայրը՝ Գուրգեն Նավոյանը:
«Շանթին բանակ ճանապարհել ենք շատ ուրախ, որ Կապան քաշեց, մի քիչ ավելի հանգիստ էինք: Բայց տարին երկու անգամ զորավարժություններ էին ունենում Ջաբրայիլի շրջանում, որ պատերազմը սկսվեց արդեն էնտեղ էին իրենք»,- պատմում է Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը:
Ժամեկտային զինծառայողը հասցրել է պատերազմի ընթացքում նաև գրի առնել մտքերը. «Նրա նոթատետրը մեզ համար դարձավ պատերազմական խրոնիկա».-ասում է Շանթի մայրը: «Կարմիր անձրև թափվեց, իմ ուղղությամբ առաջին ընկնող արկն իր վրա վերցրեց նռնենին»,-գրել է Շանթը:
«Մի տեսակ հոգնած եմ մամ, գնամ քնեմ». Շանթի վերջին հեռախոսազանգի ժամանակ ասած խոսքերն են եղել մորը:
Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: