Արցախյան պատերազմում զոհված Հայկ Թունյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 8-ին: Մայրը Հայկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին:
«Որ ճանապարհում էինք բանակ, գրկեցի ու ասացի՝ Հայկ հիշի, որ մեզ Թունյան հերոս պետք չի, հետ կգաս, տուն կգաս»,- ասում է Հայկի հորեղբոր աղջիկը՝ Հասմիկ Թունյանը:
2-3 օր, օր չզանգեց, անհանգստացա, ասացի՝ երեխայիս հետ մի բան կատարվում է, Հադրութի շրջանում, որ ֆոսֆորային ռումբերն էին թափել, երեխես հենց էտ մասերն ա եղել»,- պատմում է Հայկի մայրը՝ Լիանա Մեջլումյանը:
Հայկի քույրը պատմում է, որ Հայկն ու ևս 5 հոգի նահանջ հրամանին չեն ենթարկվել, մնացել են ու պայքարել դիրքի համար, 4 զինվոր և 2 հրամանատար: Երբ հրամանատարին խփել են Հայկը գնացել է և կանգնել է հրամանատարի դիմաց, որ երկրորդ հարվածը չստանա, դիպուկահարը խփել է Հայկի սրտին ու ևս 2 կրակոց եղել է գլխի:
Հայկ Թունյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 6-ին, զոհվել է հոկտեմբերի 31-ին: