Լիտվան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչության 70%-ին
International newsԼիտվան COVID-19-ի դեմ պատվաստանյութի բավարար չափաբաժիններ կստանա, որպեսզի մինչեւ հուլիսի սկիզբը պատվաստի բնակչության 70%-ին, ինչը կապահովի կոլեկտիվ իմունիտետը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հայտնում է Reuters-ը:
«Մենք Եվրահանձնաժողովի նախագահից հավաստիացումներ ենք ստացել, որ Լիտվան մինչեւ ամառվա սկիզբը կկարողանա պատվաստել բնակչության 70%-ին, քանի որ առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում մենք կստանանք 4 միլիոն պատվաստանյութ»,- ասել է Նաուսեդան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ վիրուսի փոխանցումը կանխելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 60-70%-ին:
Սակայն կոլեկտիվ իմունիտետի գաղափարը հղի է վերապահումներով եւ մեծ պահանջներով այն բանի հանդեպ, թե որ պատվաստանյութերը կարող են կանխել վիրուսի տարածումը, եւ որոշ փորձագետներ կարծում են, որ նման սպասումները չեն համապատասխանում իրականությանը:
Փորձագետները մատնանշում են տարբեր գործոններ, ինչպիսիք են վիրուսի տարածման արագությունը, փոխանցումը դադարեցնելու կամ պարզապես մարդկանց հիվանդությունը կանխելու պատվաստանյութի կարողությունը:
Նաուսեդան ասել է, որ 2,8 միլիոն բնակչությամբ Լիտվայում մինչ փետրվար հարկ կլինի պատվաստել օրական 10 000 մարդու, իսկ մինչեւ ապրիլ՝ օրական մինչեւ 35 000 մարդու՝ հուլիս ամսվա նպատակային ցուցանիշին հասնելու համար: