Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է պալատ ունենալու մասին լուրերը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Գելենջիկում պալատ ունենալու վերաբերյալ հետաքննությունը:
Նախագահը մասնավորապես հայտարարել է, որ հետաքննության մեջ նշվող որևէ բան իրեն չի պատկանում, չի պատկանում նաև իր բարեկամներին:
Պուտինը նշել է, որ ֆիլմը չի դիտել ժամանակի բացակայության պատճառով, սակայն ուսումնասիրել է այն նյութերը, որոնք իրեն բերել են օգնականները:
Նա հայտարարել է, որ պալատի մասին խոսակցություններով «լվանում են մարդկանց ուղեղները»: