ՀՀ ԱԺ նախագահ Գալուս Սահակյանի որդի՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի եւ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջրերը կարծես նույն առվով չեն հոսում: Արդեն որքան ժամանակ է մամուլում պտտվում է տեղեկություն այն մասին, որ ամեն ինչ սկսվել է Գալուստ Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ եղած ներանձնային հարաբերությունների սրացումներից: Փաստորեն ՀՀԿ-ական երկու գիգանտներն այդպես էլ չեն գտել ընդհանուր եւ շահավետ մեկ տարբերակ սեփական հրացերը լուծելու համար, այդ իսկ պատճառով քաղաքական խաղի այս փուլում հարցականի տակ է դրվում Ա. Սահակյանի պաշտոնանկության խնդիրը: Թե արդյո՞ք ԱԺ նախագահի որդին ցանկություն ունի այդքան հեշտ լքելու սեփակ աթոռը, Orer.am-ը ճշտեց հենց Արման Սահակյանից, սակայն.
-Ես չեմ ցանկանում դրա մասին խոսել եւ չեմ պատասխանում նմանատիպ հարցերի:
-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ուղղակի չեմ պատասխանում:
-Այսինքն պատճառահետեւանքային կապի՞ց եք վախենում:
-Ոչ, ես հիմա զբաղված եմ, ոչ մի հետեւանքներ չկան, ես զբաղված եմ՝ խորհրդակցություն եմ վարում իմ աշխատանքի վայրում:
Սոսե Չանդոյան
Կարծում ենք, որ Արման Սահակյանի խուսափողական եւ բազմաբովանդակ այս պատասխանը շատ հարցերի պատասխաններ տվեց: Հուսանք, որ մոտ ապագայում Ա. Սահակյանը կիջեցվի կառավարության զոհասեղանից, այլապես ՀՀԿ-ի ներսում կսկսվի <<տրոյական պատերազմ 2-ը>>: