Yerevan, 08.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իմ հետևում կանգնած որևէ անձ չկա. Արտակ Թովմասյան

Politics

Մոտ մեկուկես ամիս առաջ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին, համագործակցության հրավիրելով բոլոր այն անհատներին, որոնք պատրաստ են աշխատել հանուն մեր երկրի հզորացման և շենացման:

Այսօր Ա. Թովմասյանը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրեց քաղաքականությամբ զբաղվելու որոշման մանրամասները, նշելով, որ ստեղծված իրավիճակում արժանապատիվ հայ ժողովուրդը գտնվում է տագնապային իրավիճակում: Ուստի յուրաքանչյուր հայ, որը հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը և ինչ պետք է անել հայրենիքին սատարելու, հայրենիքը ցնցումներից զրերծ պահելու համար, այսօր պարտավոր է ոտքի կանգնել, միավորել իր համախոհներին և իր հնարավորությունների չափով սատարել մեր երկրի հզորացմանը:

Ի դեպ, Թովմասյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացնելուց հետո բարեգործական հիմնադրամի ղեկավարին սկսեցին ասոցացնել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ: Նման սին փորձերից հետո, նրան փորձեցին վերագրել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կնոջ՝ Ա. Հակոբանի հետ համագործակցելու վարկածը: Այս և այսօրինակ լուրերի մասին հարցին ի պատասխան, Թովմասյանը նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որի շրջանակներում առնչվել է բոլոր ղեկավարների հետ, ինչը նորմալ է, իսկ այն ինչ շատ հաճախ շրջանառվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ լրատվամիջոցներում, զուրկ է տրամաբանությունից:

«Հաճախ շատ բաներ փորձում են իրար կապել առանց տրամաբանության: Եվ եթե սկսում ես վերլուծել, հասկանում ես, որ ամեն ինչ ներկայացվում է այլ կերպ և անտեսվում է կարևորը՝ սովորական վերլուծական մոտեցումը: Իմ կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ մարդիկ գուցե լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել 44-օր տևած պատերազմի ընթացքում, կամ ինչ է կատարվում հիմա: Այնպես որ, նման խոսակցություններն ընդհանրապես որևէ հիմք չունեն, ինչ վերաբերում է իմ հետևում կանգնած որևէ անձի, ապա հստակ հայտարարում եմ, որ չկա որևէ քաղաքական ուժ կամ անձ, որը որևէ հարցում ուղղորդի ինձ: Հակառակը, ինձ ճանաչող բոլոր մարդիկ զարմանում են իմ այս որոշման առիթով, քանի որ տնտեսությունից հասկացող, գիտակից մարդը պետք է կամիկաձե լինի, որ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնի: Մեկ բան հստակ է՝ այսօրվա իշխանությունների յուրաքանչյուր օր ավել մնալը վտագ է ներկայացնում երկրի համար»,- ասաց Ա. Թովմասյանը:

Խոսելով ընդդիմության կողմից հունվարի 28-ին կազմակերպվելիք հանրահավաքին մասնակցելու մասին, նա նշեց, որ պատրաստվում է մասնակցել, քանի որ անկախ ամեն ինչից իրենք մշտապես նշել են Հայոց բանակի օրը: Բացի այդ, կազմակերպել են մի շարք միջոցառումներ, օգնելու համար պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց բուժման գործընթացը կազմակերպելուն աջակցելու նպատակով:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Ա. Թովմասյանի տեղեկացմամբ ինքը և իր համախոհները ակտիվ բանակցություններ են վարում սփյուռքում գտնվող կայացած հայերի, հասարակական կազմակերպությունների հետ, և շատերը ցանկություն են հայտնում իրենց թիմի հետ ակտիվ համագործակցելու:

«Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի թիմակիցների ընտրության հարցում չսխալվենք, ինչը բավականին լուրջ և ծավալուն աշխատանք է: Մենք պետք է իրենց ասպարեզներում հաջողված անձանց ներգրավենք մեր շարքեր: Ուստի, մենք շատ մանրամասն ենք ուսումնասիրում բոլոր նրանց, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ»,- ասաց Ա. Թովմասյանը:

Խոսելով Փաշինյանի թիմին իշխանություից հեռացնելու մասին, նա նշեց, որ կողմ է, որ փոփոխությունները տեղի ունենան օրենքի շրջանակներում, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա իրենց թիմն անպայման կմասնակցի ընտրություններին:

 

Մելանյա Կարապետյան

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards