ՌԴ-ում 21-ամյա ֆուտբոլիստ է սպանվել
SportՕմսի «Իրտիշի» 21-ամյա ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով:
Դրոբիշը հունվարի 26-ին Օմսկի փողոցներից մեկում կռվի է բռնվել և ստացել է դանակի հարվածներ: Տուժել է նաև նրա ընկերը, որը ծանր վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Եգոր Դրոբիշը «Իրտիշի» երիտասարդական թիմի առաջատարներից էր: Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 3 հանդիպում: