Քանի հայ ռազմագերի կա ադրբեջանական կողմում (տեսանյութ)
TVՀայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակումը Ղարաբաղյան պատերազմի դադարի եւ եռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն է: Բաքուն պնդում է, թե այժմ այնտեղ գտնվող հայերը ենթակա չեն փոխանակման, քանի որ նրանց թվում են նաեւ մարդիկ, որոնք նոյեմբերի 10-ից հետո են գերի ընկել, եւ որոնք մեղադրվում են տարբեր հոդվածներով: Այս առնչությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական RBC լրատվամիջոցը:
Նշենք, որ հայ իրավապաշտպանները, որոնք զբաղվում են ռազմագերիների հարցերով եւ դիմումներ ուղարկում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, նշում են Ադրբեջանում գտնվող 150-ից ավելի հայ ռազմագերիների մասին: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։