Պետք է «Синий кит» խաղից ոչ թե վախենալ, այլ իմանալ, թե ինչ անել
AnalysisՎերջերս տեղի ունեցած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի ողբերգական մահը ցնցել է հասարակությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատանին Հրազդանի կիրճում ինքնասպանություն էր գործել «Синий кит» խաղի պատճառով։
Հոգեբաններն առայժմ չեն շտապում խոսել այդ մասին, իսկ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխաները պետք է ցանկացած անծանոթի հետ շփվելիս լինեն չափազանց զգույշ, քանի որ օն-լայն հարթակներում բազմաթիվ են նման խմբերն ու խաղերը:
Եթե սխալմամաբ գրագրություն է սկսվում որևէ մեկի հետ, ով ներկայանում է որպես խմբավար կամ ղեկավար և հետո դեռահասները սկսում են մտածել, որ կրակն են ընկել, պետք է հիշեն, որ իրականում համացանցում մեշոկ-պապիկ հակերներ չկան և նման անձինք չեն կարող որևէ մեկին գնտել և վնասել: Փորձագետը դեռահասներին խորհուրդ է տալիս նման դեպքերում անմիջապես դիմել ծնողներին կամ ուսուցիչներին, քանի որ թաքնված այն անձինք, որոնք փորձում են համացանցող վախեցնել, նրանք ցանկանում են դեռահասների վախերն օգտագործեն նրանց դեմ, իսկ եթե դեռահասը չի վախենում, նրանց հետ ոչինչ էլ չի պատահում:
Խոսելով ծնողների մասին, Ս. Մարտիրոսյանը նշեց, որ «Синий кит» խաղի թեման, իրականում շրջանառութկան մեջ է մտել լրագրողական անփույթ հետաքննության պատճառով: Դրա արդյունքում սկսվեց հետաքրքրություն այդ խաղի նկատմամբ և ստեղծվեց վախի շրջանառության կամ արտահանման պրոցես:
«Այդ երևույթը սկսեց ձնագնդի նման աճել, քանի որ սոցիալական ցանցերում կան տարբեր մարդիկ, տարբեր հոգեխանգամունքի մեջ գտնվող անձինք և սկսեցին այդ թեման շրջանառել, տարածել և վնաս պատճառել դեռահասներին: Առաջին հերթին խորհուրդ կտամ ծնողներին խոսել երեխաների հետ այդ թեմայով, չվախեցնելով նրան: Պետք չէ նաև երեխային արգելել որևէ բան, քանի որ դա ևս կարող է հետաքրքրություն առաջացնել դեպի արգելված պտուղը: Բայցի այդ, չի կարելի երեխաների հետ քննարկել ինքնասպանությունների թեման, քանի որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ երեխաների վրա: Ինչ վերաբերում է խաղին կամ նմանատիպ այլ խաղերին, ապա դրանք միշտ էլ եղել են, պարզապես հարկավոր է, որ ծնողները տեղեկացված լինեն և կարողանան իրենց երեխային հեռու պահել նման վախերի ցանցի մեջ հայտնվելու վտանգից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: