«Կանցլերը ողջունել է արեւելյան Միջերկրական ծովի վերջին դրական ազդակները եւ իրադարձությունները»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ: «Նա ընդգծել է, որ այժմ կարեւոր է առաջընթաց գրանցել երկխոսության մեջ»:
Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան «հավատարիմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավմանը դրական օրակարգով»,- ասել են Թուրքիայի նախագահի մամուլի գրասենյակից: Էրդողանն ու Մերկելը քննարկել են նաեւ տարածաշրջանային իրադարձությունները:
Էրդողանը նաեւ կրկնել է, որ «ԵՄ-ի կառուցողական ու արդարացի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ երկու կողմերի համար էլ շահավետ կլինի»: Նա ասել է, որ ակնկալում է Թուրքիա-ԵՄ հերթական գագաթաժողով՝ նախքան Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում Պորտուգալիայի լիազորությունների ավարտը: