Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի կարծիքը ՏՄՊՊՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Economics

Գյուղատնտեսական դաշինքը Ազգային ժողովին և ՏՄՊՊՀ-ին առաջարկներ է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:

 
 

Խնդիր 1. Մրցակցության պաշտպանության օրենսդրության հարցում երկրների մոտեցումները հիմնականում նույնական են: Օրենսդրորեն պաշտպանվում և խրախուսվում է ազատ մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության համար ստեղծվում է անհրաժեշտ միջավայր, արգելվում է ազատ մրցակցության խոչընդոտումը և այլն: Եվրոպական և ամերիկյան մոտեցումների հիմնական տարբերությունը վերաբերում է գերիշխող դիրք ունեցող ընկերությունների այսպես կոչված «շահագործող վարքագծին» (exploitative conduct), ներառյալ շուկայում գերիշխող դիրք ունեցողի կողմից «անարդար» բարձր գների սահմանմանը:

ԱՄՆ հակամենաշնորհային օրեսդրությունը լիովին օրինական է համարում սեփական ձեռնարկատիրական հմտությունների, նորարական գաղափարների, ներդրումների և ռիսկի շնորհիվ մոնոպոլ դիրքի ձեռքբերումը և մոնոպոլ գների սահմանումը (A man who “got the whole business because nobody could do it as well as he could” would not be in violation of the Sherman Act. Sherman Act and Analysis)։ Մոնոպոլ գների սահմանումը հակաօրինական արարք չի որակվում՝ բարձր գները ճանաչելով որպես ազատ շուկայական համակարգի կարևոր տարր, որը մղում է նորարարությունների և զարգացման: Մոնոպոլ բարձր գները դրական դերակատարություն ունեն ազատ շուկայական պայմաններում շուկա նոր խաղացողների և նոր ներդրումների ներգրավման, տնտեսական աճի խթանման և շուկայի ինքնակարգավորիչ հատկության շնորհիվ երկարաժամկետ հատվածում սպառողների կարիքները բավարարող մատչելի ապրանքների և ծառայությունների արտադրության գործում: Մոնոպոլիաներին է վերագրվում նաև նորարարությունների մղող բացառիկ խթանիչ գործառույթը:

 
 

Միաժամանակ ԱՄՆ խստորեն պահպանում է ազատ մրցակցության կանոնները՝ արգելելով հակամրցակցային համաձայնությունները և շուկայից դուրս մղման, առևտրի սահմանափակման, առաջարկի միտումնավոր կրճատման և այլ հակաօրինական դեպքերը:

ԱՄՆ որոշ նահանգների սպառողների շահերի պաշտպանությանը միտված իրավական ակտերով, սակայն, նախատեսված են իրավախախտման դեպքեր, երբ գները չհիմնավորված բարձրանում են առաջարկի կամ պահանջարկի շոկային փոփոխությունների արդյունքում (Price gouging): Որպես կանոն՝ այդ շոկային փոփոխությունները տեղի են ունենում արտակարգ դրության, բնական աղետների դեպքերում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում: Օրենսդրությունը կիրառության մեջ է դրվում բացառապես պաշտոնապես հայտարարված արտակարգ դրության, աղետների ճգնաժամային իրավիճակներում՝ նպատակ ունենալով սպառողներին պաշտպանել շոկերով պայմանավորված գների չհիմնավորված բարձրացումներից:

Եվրոպական օրենսդրությունը, սակայն, ուղիղ սահմանում է, որ «գերիշխող դիրքի չարաշահում կարող է համարվել գնման կամ վաճառքի անարդար գների ուղղակի կամ անուղղակի սահմանումը, ինչպես նաև առևտրի անարդար պայմանների հարկադրումը: (Article 102 of the Treaty on the Functioning of the European Union):

Օրենքը, սակայն, չի սահմանում՝ ինչ ասել է «անարդար գին»՝ այդ հարցի քննությունը թողնելով դատարաններին:

Երբ ուսումնասիրում ենք եվրոպական երկրներում առկա իրավակիրառ պրակտիկան՝ դատական գործերի նախադեպերը, պարզ է դառնում, որ այս դրույթի կիրառության նախադեպերը չափազանց քիչ են: Անարդար գներին վերաբերող եվրոպական դասական դատական գործը United Brands – ի 1978 թ. գործն է (United Brands Company and United Brands Continentaal BV v Commission of the European Communities), որով դատարանը չեղյալ հայտարարեց Հանձնաժողովի որոշումը: United Brands-ի գործից հետո Եվրահանձնաժողովը և մրցակցության պաշտպանության եվրոպական ազգային մարմինները գրեթե չեն դիտարկել անարդար գների դեպքերը: Հազվադեպ բացառությունները վերաբերում են այն գործերին, երբ միաժամանակ առկա է չարաշահման մեկ այլ տեսակ՝ որպես կանոն, շուկայից դուրս մղման (exclusionary) վարքագիծը, ինչպես նաև գործերը, որոնք վերաբերվում են կառավարությունների կողմից անմիջականորեն վերահսկվող ոլորտներին (regulated industries): Եվրահանձնաժողովն իր պրակտիկայում ծայրահեղ հազվադեպ է կիրառել գերիշխող դիրք ունեցողի կողմից անարդար գների սահմանման այս դրույթը՝ հիմնվելով այն բանի վրա, որ պարզապես կարիք չկա այդ դրույթը կիրառելու ազատ և մրցակցային շուկայում, որտեղ չկան մուտքի խոչընդոտներ: Բարձր գները ներգրավում են շուկայի նոր մասնակիցների և շուկան ինքնակարգավորվում է: Սա տեղի չի ունենում միայն այն շուկաներում, որտեղ իրավական խոչընդոտներ կան շուկա մուտք գործողների համար:

Չհիմնավորված գնի կիրառման հարցերում Եվրահանձնաժողովի և եվրոպական մրցակցային մարմինների կողմից սահմանափակ միջամտությունը տնտեսապես արդարացված է: Իսկապես, բարեկեցության տեսանկյունից, ընդհանուր առմամբ, քիչ պատճառներ կան դիտարկելու չհիմնավորված գների դեպքերը: Կարող է թվալ, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությանը գների իջեցում պարտադրելը օգուտ կբերի սպառողներին, մինչդեռ երկարաժամկետ տեսանկյունից կասկածելի է, որ նման միջամտությունը ընդհանուր առմամբ արդյունավետ կլինի: Բարձր գները ներդրումների պարգևատրումն են և ազդանշան են հանդիսանում շուկա հետագա ներդրումների և նոր մասնակիցների ներհոսքի համար: Սահմանափակելով գերիշխող դիրք ունեցող ընկերություններին` քաղելու իրենց ձեռնարկատիրական հմտությունների, ռիսկ ստանձնելու և կատարած ներդրումների արդյունքում օրինական ճանապարհով ձեռք բերած շուկայական դիրքի պտուղները՝ խեղդվում է բիզնեսների ներդրումներ և նորարարություններ կատարելու մոտիվացիան և տնտեսապես անարդյունավետ է (Antitrust Case Laws e-Bulletin – Excessive prices, կցած է):

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Եվրահանձնաժողովը մրցակցության պաշտպանության կիրարկման արդիականացման արդյունքում իրավացիորեն որոշում է կայացրել կենտրոնանալ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների՝ «շուկայից դուրս մղմանն» ուղղված (exclusionary), այլ ոչ թե «շահագործող» (exploitative) վարքագծին: Միաժամանակ տնտեսագետները և հանրային քաղաքականություն մշակողները եկել են կոնսենսուսի այն հարցում, թե երբ է հարկավոր մրցակցության պաշտպանության մարմնի միջամտությունը այս հարցում (Exploitative and Exclusionary Excessive Prices in EU Law, Massimo Motta and Alexandre de Streel, կցված է): Միջամտության անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալ 3 պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. շուկայում առկա են մուտքի նշանակալի և ոչ անցողիկ արգելքներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ընկերության գերակա դիրքին,

2. գերակա դիրքը ձեռք է բերվել ներկա/նախկին բացառիկ/հատուկ իրավունքների շնորհիվ կամ այդ ընկերության կողմից նախկինում իրականացված շուկայից մրցակիցների դուրս մղման գործողությունների արդյունքում (որի համար իրավախախտման վարույթ չի իրականացվել),

3. չկա ոլորտային կարգավորող մարմին, որն իրավասու է ստանձնել գների նկատմամբ վերահսկողության գործառույթ:

Չնայած այս պայմաններն արտացոլում են ավելի շուտ տնտեսագիտական մոտեցումները, քան իրավական կոնսենսուսը, այնուհանդերձ, Եվրահանձնաժողովի և մրցակցության պաշտպանության եվրոպական ազգային մարմինների կողմից չհիմնավորված/անարդար գների վերաբերյալ գործերի խիստ սահմանափակ իրավակիրառ պրակտիկան ազդանշան է, որ մրցակցության պաշտպանության եվրոպական մարմինների կողմից այս հարցում որդեգրվել է միջամտությունների խիստ զգուշավոր դիրքորոշումը (Antitrust Case Laws e-Bulletin – Excessive prices, կցած է):

Առաջարկ 1. Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները կատարելու մասին 2-րդ ընթերցմամբ հաստատման ներկայացված ՀՀ օրենքի նախագծի հոդված 9-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի վերաբերյալ վարույթ է իրականացնում բացառապես այն դեպքերում, երբ

1) շուկայում առկա են մուտքի նշանակալի և ոչ անցողիկ արգելքներ` իրավական և կարգավորիչ բնույթի խոչընդոտներ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործունեության հատուկ իրավունքներ, թույլտվություններ, լիցենզիաներ պահանջող ոլորտներում) որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ընկերության գերակա դիրքին,

2) գերակա դիրքը ձեռք է բերվել ներկա/նախկին բացառիկ/հատուկ իրավունքների շնորհիվ կամ այդ տնտեսվարող սուբյեկտի կողմից նախկինում իրականացված շուկայից մրցակիցների դուրս մղման գործողությունների արդյունքում (որի համար իրավախախտման վարույթ չի իրականացվել),

3) տեղի են ունեցել առաջարկի կամ պահանջարկի շոկային փոփոխություններ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն արտակարգ դրություն հայտարարելու, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն ռազմական դրություն հայտարարելու, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն կարանտին սահմանելու դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու պարագայում:

Խնդիր 2. Նախագծի հոդված 90-ի 2-րդ մասով նախատեսված է, որ «Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալը ընդունված առանձին որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը»:

Նույն հոդվածի 3-րդ մասն էլ նախատեսում է, որ «Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը արգելանքը դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:»

Նախագծի հոդված 101-ի 1-ին և 2-րդ մասը ևս սահմանում են առանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ՏՄՊՊՀ ընդունած վարչական ակտերի կատարման պահանջ:

1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

Մեր կարծիքով, նշված դրույթներով ոտնահարվում են անմեղության կանխավարկածի և դատական պաշտպանության իրավունքի սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

Համեմատության համար նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» հավելված 19-ը (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր) նույն հարցի վերաբերյալ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով.

«Մրցակցության ոլորտում Հանձնաժողովի ակտերը, գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են Միության դատարանում՝ Միության դատարանի կանոնադրությամբ նախատեսված կարգով (Պայմանագրի 2-րդ հավելված)՝ հաշվի առնելով սույն Արձանագրության դրույթները:
Միության դատարանի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմումը վարույթ ընդունելու դեպքում Հանձնաժողովի որոշման գործողությունը դադարեցվում է մինչև Միության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրը:
Միության դատարանը վարույթ է ընդունում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմումը՝ առանց դիմումատուի կողմից հարցը մինչդատական կարգով կարգավորելու նպատակով Հանձնաժողով դիմելու անհրաժեշտության»:

Առաջարկ 2․ Նախագծի մեջ կատարել փոփոխություններ այնպես, որ ՏՄՊՊ հանձնաժողովի արգելանքի և դրամական պաhանջները կատարման ենթակա դառնան բացառապես անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա:

Խնդիր 3. Նախագծի «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը» հոդված 93-ով սահմանված տուգանքի չափերը ծայրաստիճան անորոշություն են պարունակում, ինչը իրավական որոշակիության պակասի և բիզնեսի համար անկանխատեսելիության պայմաններում էապես մեծացնում է բիզնեսի ռիսկերը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» հավելված 19-ի IV. «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների համար Հանձնաժողովի կողմից նշանակվող տուգանային պատասխանատվության միջոցները» գլխում թեև սահմանվում է, որ Հանձնաժողովը հաստատում է տուգանքների հաշվարկման մեթոդաբանության և նշանակման կարգը, այնուամենայնիվ մանրամասն թվարկվում են յուրաքանչյուր իրավախախտման դեպքում առաջացող տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը, ինչպես նաև տուգանքի նշանակման տրամաբանությունը:

Առաջարկ 3. Նախագծի հոդված 93-ում մտցնել իրավական որոշակիություն և կանխատեսելիություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ոգով և տրամաբանությամբ՝ տուգանքների չափերը կապելով այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի հետ, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել:

Խնդիր 4. Նախագծի հոդված 9-ի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում»:

Այս սահմանմամբ ներկայացվում է նորարարությունների շատ նեղ սպեկտրը միայն: Ժամանակակից մեկնաբանությամբ նորարարության տեսակները բազմաթիվ են՝ ծառայության, բիզնես մոդելի, արտադրության պրոցեսի այդ թվում նոր տեխնոլոգիաների ու նոր ապրանքի և այլն: Ընդհանուր առմամբ, նորարարություն է որակվում այն ամենը, ինչը բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը, հանգեցնում է նոր ապրանքների/ծառայությունների արտադրության կամ շուկայում առկա ապրանքների/ծառայությունների որակի բարելավման, ծախսերի կրճատման:

Առաջարկ 4. Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ ազատ մրցակցային պայմաններում միջինից բարձր շահույթ ստանում են (կամ ըստ օրենքի մեկնաբանության չհիմնավորված բարձր գին սահմանում են) հենց այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կիրառել/կիրառում են նորարարություններ՝ Առաջարկ 1-ն ընդունելու պարագայում անհրաժեշտություն չկա առանձին դրույթ ունենալու նորարությունների վերաբերյալ, ուստի առաջարկում ենք Նախագծից հանել հոդված 9-ի 2-րդ մասի 2-րդ կետը:

Խնդիր 5․ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է փոփոխություն կատարել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում՝ այն շարադրելով հետևյալ կերպ.
«1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
5) առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելով կամ առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»

Առաջարկ 5․ Ելնելով միջազգային լավագույն փորձի և բոլոր այն դատողությունների հիման վրա, որոնք ներկայացրել ենք Խնդիր 1-ում և Առաջարկ 1-ում՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում և քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. Հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ մինչև մեկ միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project