Պեսկովը հայտնել է Պուտինի և Լուկաշենկոյի գալիք հանդիպման մասին
International newsՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի գալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին:
«Ժամկետների մասին ահվելյալ կտեղեկացնենք: Հանդիպումը նախապատրաստվում է»,- ասել է Պեսկովը РИА Новости-ին:
Միևնույն ժամանակ «Կոմերսանտը», հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ նախագահները կարող են հանդիպել Սոչիում փետրվարի վերջին: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ քննարկվող ամսաթվերն են փետրվարի 22-25-ը:
Նշվում է, որ կողմերը կարող են հնադիպմանը քննարկել Ռուսաստանի կողմից նոր վարկի տրամադրումը Բելառուսին: