Ռազմիկ Թեւոնյանը մերձեցման երեկո է անցկացրել համայնքնապետերի հետ. «Հրապարակ»
Analysis«Հրապարակ» թերթը գրում է.
Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։
Մարզպետը հավաքին հրավիրել է Մասիսի շրջանի համայնքապետերին։ Մեզ ասացին, որ չի համարձակվել Արարատի շրջանի համայնքապետերին նման առաջարկ անել, քանի որ Արարատը գտնվում է Ավշարի Գրիգորյան եղբայրների ազդեցության տիրույթում։ Մարզպետի հայրենի գյուղը՝ Երասխը, նույնպես Արարատի շրջանում է։ Մասիսի համայնքապետերի համար հատկապես անսպասելի է եղել Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի ներկայությունը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին է։
Ի դեպ, երեկ Արայիկ Գրիգորյանը «Էրեբունի» հիվանդանոցում բավականին բարդ վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում