Մայրը փորձել է սպանել իր երեք երեխաներին՝ մերկացնելով նրանց և թողնելով նրանց միայնակ անտառում
International newsՆոր Մոսկվայում մայրը փորձել է սպանել իր երեք երեխաներին՝ մերկացնելով նրանց եւ թողնելով նրանց միայնակ անտառում՝ -15 աստիճան ցրտի պայմաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Սեփական երեխաներին սպանել ցանկացած մայրը երեսուներեք տարեկան է։
Ոստիկանություն ահազանգել է դեպքի ականատեսներից մեկը։ Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի ցրտահարությամբ։ Կինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Իրականացվելու է հոգեբուժական քննություն՝ նրա հոգեկան վիճակը գնահատելու համար։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։