Ինչ է VPN ծրագիրը և ինչ նպատակներով է այն օգտագործվում․ պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը (տեսանյութ)
TVԲացատրելով, թե ինչ է VPN–ը Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Para TV–ի հետ զրույցում ասել է, որ այն ծրագիր է, որը տեղադրում եք հեռախոսի կամ համակարգչի վրա։
«Այն ձեր ամբողջ ինտերնետ թրաֆիքը գաղտնագրում է և չի ուղարկում այնտեղ, որտեղ դուք ուզում էիք, խողովակ է սարքում և տվյալներն ուղարկում է իր VPN–ին պատկանող սերվերների վրա, որոնք կարող են լինել տարբեր երկրներում, հետո այդտեղից դուրս է բերում «Ֆեյսբուք»։ Ոնց որ Կենտրոնից Չարբախով գնաք իններորդ Մասիվ»,– բացատրեց նա։
Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, որ VPN–ը մի քանի նպատակով են օգտագործում։ «Դա պետք է առաջինը նրա համար, որ այն թույլ է տալիս շրջանցել արգելափակումները։ Օրինակ՝ ադրբեջանական կայքերը Հայաստանում շատերի համար հասանելի չեն, եթե միացնում ես VPN, դու խաբում ես արգելափակման համակարգչին, ինքը մտածում է, որ Հայաստանից չես և ներս է թողնում»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
Ավելին...