Քաղաքական երրորդ բևեռի ձևավորման հարցը՝ օրվա հրամայական
Analysis Մեկ անգամ չէ, որ քաղաքական գործիչները և քաղաքագետները տեսակետ են հայտնել, որ այն ինչ արդեն մոտ չորս ամիս տեղի է ունենում Հայաստանում հանգեցնելու է կա՛մ քաղաքացիական բախումների, կա՛մ պետականության կործանման: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որը վերջ կդնի ճգնաժամին:
Բայց, կարծես, պայքարը երկրում գործող օրենքների շրջանակներում հանգուցալուծելն է, այլ սեփական մկանների ցուցադրումը, ինչի ականատեսը եղանք այսօր: Եվ մինչ հասարակությունը շունչը պահած սպասում էր, թե ինչով կավարտվի հերթական «մենամարտը», ընդդիմությունն ու իշխանությունը գրեթե նույնանման սցենարներով որոշեցին շրջել մայրաքաղաքի փողոցներով, յուրաքանչյուրն իր հերատագա օրակարգը թելադրելու համար: Ու եթե փաշինյանականները շրջայցից հետո գնացին տներով, ապա ընդդիմադիր թևը որոշեց դիրքավորվել և պայքարը շարունակել Ազգային ժողովի մատույցներում: Թե իրադարձություններն ինչ շարունակություն կունենան, դեռևս պարզ չէ, բայց այն ինչ տեղի ունեցավ՝ կանխատեսվում էր արդեն երկար ժամանակ:
Հետաքրքիրը սակայն այն էր, որ այս պայքարում հասարակության մի ստվար հատվածի կարծիքն, այնուամենայնիվ, անտեսվեց: Խոսքը նրանց մասին է, որոնք մերժում են թե՛ իշխանություններին, թե՛ ըննդիմությանը, բայց, միևնույն ժամանակ ցանկանում են, որ իշխանափոխություն տեղի ունենա: Այս համատեքստում պայքարը կրկին մտավ նախկինների ու ներկաների մենամարտի շրջափուլ: Մինչդեռ, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար օրվա հրամայականն է քաղաքական երրորդ բևեռի ձևավորումը, որից հետո մասամբ վերջ կդրվի ո՛չ միայն աթոռակռվին, այլև՝ երկիրը ցնցումների ճանապարհով փոսը նետող քայլերին:
Արմինե Գրիգորյան