Yerevan, 08.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիկոլ Փաշինյանի երեք հենարանները

Politics

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունը ամեն գնով պահպանելուն: Արդեն իսկ պարզ է, որ վարչապետի հրաժարականն է պահանջում երկրի ռազմական, հոգևոր, մշակութային և քաղաքական էլիտան, սակայն, հարկ է նաև վերլուծել, թե որոնք են այս փուլում Նիկոլ Փաշինյանի հենարանները, որոնց շնորհիվ նրան մինչ այս պահը հաջողվում է պահպանել իշխանությունը:

Առաջին հենարանը, անշուշտ, ուժայիններն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն և դատախազությունը, որոնք շարունակում են կատարել Փաշինյանի հրահանգները, չնայած այն հանգամանքին, որ ուժային համակարգի նախկին և ներկա մի շարք բարձրաստիճան սպաներ հանդես են եկել Փաշինյանի հրաժարականի կոչով: Մամուլում շատ են պնդումները, որ Փաշինյանը ուժայիններին իր կողքին է պահում գումարով և շանտաժով: Դժվար է միանշանակորեն պնդել՝ այդպես է դա, թե ոչ, սակայն, հաշվի առնելով այս իշխանությունների դիմագիծը, կասկած չկա, որ ուժային համակարգի վրա ահռելի մեծ ճնշում է գործադրվում՝ ապօրինի հրամաններից չթռչելու համար:

Փաշինյանի երկրորդ հենարանը վարչական ռեսուրսն է: Երեկվանից համացանցը ողողված է ՔՊ-ական պաշտոնյաների՝ մարզպետների, քաղաքապետերի ձայնագրություններով, որոնցում վերջիններս ստիպողաբար մարդ են հավաքում այսօրվա երթի և հանրահավաքի համար, գյուղապետերի վրա թիվ են դնում, սպառնում, ահաբեկում, խոստանում բարեկամներին՝ օրինակ միլպետ նշանակել և ալն: 2018 -ին հասարակության մեծ մասը դուրս եկավ փողով աջակցելով հեղափոխությանը՝ ընդդեմ հենց նման երևույթների՝ կաշառակերության, ահաբեկումների, վարչական լծակների կիրառման, ընտրական կեղծիքների, լցոնումների: Ստացվում է, որ հեղափոխությունից երեք տարի անց իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնց կիրառելու մեջ տասնյակ տարիներ շարունակ մեղադրվել են նախկին իշխանությունները: Այսօր էլ երթերի և ցույցերի ավտոբուսներով քաղաքացիներ են տանում, իսկ սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի հանրային աջակցության այն աստիճանը, որը նրան թույլ կտար առանց վարչական լծակներ գործադրելու հրապարակում պատկառելի թվով մարդ հավաքել:

Նիկոլ Փաշինյանի երրորդ հենարանը՝ Թուրքիան է, թուրքական կապիտալը և լոբբին: ԳՇ հայտարարությունից հետո Թուրքիան բացահայտ է մտել խաղի մեջ և չի էլ թաքցնում, որ Փաշինյանի հավանական հեռանալը դեմ է թուրքական շահերին, այդ իսկ պատճառով Թուրքիան լծվել է Փաշինյանին աջակցություն ցուցաբերելուն: Այս պահին դա արվում է տեղեկատվական դաշտում՝ թուրքական ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից տեղեկատվական գրոհներ են իրականացնում ընդդեմ հայկական բանակի և ընդդիմության՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին և վերջինիս քայլերը: Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Փաշինյանի երթը լուսաբանելու համար Հայաստան են ժամանելու թուրք լրագրողներ և սա հասկանալի է, քանի որ Փաշինյանը խնդիր ունի նաև մեդիա աջակցության հետ և այս հարցում էլ նրան օգնության են շտապում թուրքական ԶԼՄ-ը: Հայաստանում է նաև թուրք լոբբիստ Սամսոն Օզարարարատը, ով հանդիպել է  ՔՊ-ական  Հովհաննես Իգիթյանի հետ: Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջապատից է, հենց նա է ժամանակին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական Գորշ Գայլեր կազմակերպության հիմնադրամի հետ, այսօր էլ, ինչպես տեսնում ենք, օգնության ձեռք է մեկնում Տեր-Պետրոսյանի աշակերտ Փաշինյանին:

Ահա այն երեք հիմնական հենարանները, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը իշխանության համար կենաց մահու կռիվ է մղում: Որքան էլ որ զավեշտալի չթվա, սակայն, պետք է փաստենք,որ ընդամենը երեք տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց ժողվարչապետից վերածվել ուժայինների յոթ պատով սեփական ժողովրդից պաշտպանվող, վարչական ռեսուրսներով հրապարակ լցնող և թուրքական կապիտալի և լոբբինգի հույսին մնացած պետության ղեկավարի...


Ավելին...

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East