«Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը
TVԱրցախյան պատերազմում զոհված Վահան Տոնոյանը կամավոր էր մեկնել մասնակցելու պատերազմին: «Շատ բարի էր, մեր ամուսնության առաջին իսկ օրվանից ինձ վախեցրել է իր բարությունը: Միշտ մտածում էի, որ այդքան բարի է իրեն շուտ կկորցնեմ: Շատ նվիրված էր, թե՛ ինձ, թե՛ երեխաներին»,-պատմում է կինը՝ Մերի Ղազարյանը:
Կնոջ խոսքով՝ Վահանի միակ նպատակը երխաներին լավ ապագա ապահովելն էր ու սեփական տուն ունենալը: «Նպատակն էր, որ իրեն արժանի երեխաներ մեծանան, հիմա, որ պատկերացնում եմ ինչքան մեծ աշխատանք ունեմ միայնակ անելու, որ իրեն արժանի երեխաներ մեծացնեմ, ուղղակի սարսափում եմ, որովհետև ինձ թվում է չեմ կարողանա այդքան ուժեղ լինել»,-նշեց նա:
Կինն ասում է, որ պատերազմի սկսվելու օրից սկսած ամուսինն անհանգիստ է եղել, չի կարողացել քնել. «Ասում էր՝ ես ո՞նց կարող եմ հանգիստ քնել, երբ նայում եմ ինչ է կատարվում 18 տարեկան տղաների հետ»:
Վահանը հոկտեմբերի 8-ին է մեկնել մասնակցելու պատերազմին, հոկտեմբերի 11-ին Հադրութում է եղել:
Վահան Տոնոյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 24-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին:
Ավելին...