Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել
International newsԱդրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում ականի վրա պաշտոնյա է պայթել: Այս մասին ասվում է Աղդամի շրջանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին: Քննությունը պարզել է, որ պայթյունի հետևանքով Աղդամի վարչության մեխանիկական ոռոգման պետ Հաֆիզ Ազիմզադեն աշխատանքային պարտականությունները կատարելիս բազմաթով վնասվածքներ է ստացել, նրա ոտքը ամպուտացվել է: