«Ռեալն» անօրինական վճարում է կատարել Ռոնալդոյին
SportՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն անօրինական գումար է ստացել Արքայական ակումբից, հաղորդում է Sport.es–ը։
2016 թվականին «Ռեալի» ղեկավարությունը ակումբի դեսպանի պաշտոնում նշանակել է թիմի նախկին հարձակվող, բրազիլացի Ռոնալդոյին՝ նշանակելով 1 միլիոն եվրո աշխատավարձ։ Սակայն ակումբը պայմանագիր չի կնքել Ռոնալդոյի հետ, որպեսզի հարկային մարմիններին վճարում չկատարի։
Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ռեալում» հանդես է եկել 2002–2007 թվականներին՝ 177 խաղում խփելով 104 գոլ, կատարելով 35 գոլային փոխանցում։ 2018 թվականից նա իսպանական «Վալյադոլիդի» նախագահն է։