Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ
International newsՌուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:
Վերջիններիս ներկայությունը սիրիական տարածքներում կատեգորիկ կերպով հերքվում էր, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ սոսկ տուժողների առկայության մասին: Սակայն այսօրվա դրությամբ հայտնի է արդեն 47 զինվորականների զոհվելու մասին, ովքեր հրթիռակոծման տակ են հայտնվել թուրք ջիհադիստների հետ միասին:
Ներկայացված կադրերում կարելի է տեսնել ռուսական օդուժի՝ հրթիռային հարվածի հասցման պահն այն շենքին, որտեղ գտնվում էին մի քանի տասնյակ թուրք զինվորականներ և Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ջիհադիստներ:
Նկարահանումն իրականացվել է անմիջականորեն թուրք զինվորականների կողմից և, ըստ ամենայնի, հենց հրթիռակոծման ամենասկզբից թուրքական բանակը գտնվել է խուճապի մեջ:
Թուրքական կողմը գերադասում է չմեկնաբանել իր զինծառայողների՝ ահաբեկիչների դիրքերում գտնվելու փաստը, առավել ևս, որ 47 զինծառայողների զոհվելու մեջ մեղավոր է ինքը՝ Անկարան, ով հայտարարել էր այն մասին, որ թուրքական ուժերը բացակայում են այդ շրջանում, ինչից հետո էլ ռուսական կողմը սկսել է հասցնել զանգվածային օդային հարվածներ:
Այսօրվա դրությամբ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակում է բարդ մնալ, և մասնագետների գնահատականներով՝ ռուս-սիրիական համատեղ ռազմական օպերացիան կարող է սկսվել այստեղ մոտակա ամիսներին: