Զախարովան խոսել է միջազգային հարաբերություններում կանանց դերի մասին
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է միջազգային հարաբերություններում կանանց դերի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Զախարովայի, ավարտվել է այն ժամանակը, երբ Ռուսաստանում դիվանագիտությունը հիմնականում տղամարդու մասնագիտություն էր: Նա ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունում կան շատ պաշտոններ, որոնք կանայք են զբաղեցնում, և նրանք այլևս «ստիպված չեն լինում պայքարել գերատեսչությունում տեղի համար»:
Նա շեշտել է, որ այժմ դիվանագիտության մեջ արհեստավարժությունն ավելի կարևոր է, քան սեռը: Նա ինքը դատում է իր գործընկերներին՝ հենց նրանց ունակություններով:
Ավելին...