Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս
EconomicsԱրցախի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 4,3 տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 7,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 1 տոկոս: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների աճը 2021թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ կազմել է Ստեփանակերտում` 3,6 տոկոս, Ասկերանում` 3,7 տոկոս, Մարտակերտում` 3,1 տոկոս, Մարտունիում՝ 1,5 տոկոս:
Ավելին...