Հիմա Եվրոպայի առաջնությունում 5-րդն եմ, բայց գիտեմ` կարող եմ ավելին. Աթլետ Լևոն Աղասյան
SportՀայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը վաստ արդյունք չի համարում:
«Եվրոպայի այս առաջնությունը շատ բարձր մակարդակի վրա անցկացվեց հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա պանդեմիան: Եթե ես լինեի իմ մարզիչը և իմ մարզիկն այս կերպ`վնասվածքներով, կովիդային պայմաններով նախապատրաստվեր, ապա միանշանակ գոհ կլինեի: Հիմա Եվրոպայի առաջնությունում 5-րդն եմ, բայց գիտեմ` կարող եմ ավելին: Պայքարեցի որքան հնարավոր է, որքան կարող էի, որքանով, որ պատրաստ էի և որքան ներեց տեխնիկական պատրաստվածությունս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Աղասյանի խոսքով` մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, բավականին լուրջ մարզիկներ են:
Հայաստանի աթլետիկայի ազգային թիմի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի ձմեռային առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Եվրոպայի ձմեռային առաջնության տղամարդակց եռացատկում Կապանը ներկայացնող Լևոն Աղասյանը ցատկել է 16.77 մետր և գրավել 5-րդ տեղը: Առաջին տեղում Պորտուգալիան ներկայացնող Պի Պիչարդն է, ով գրանցել է 17.30 արդյունք: Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Լևոն Աղասյանը և վազորդ Ալեքս Դոնիկյանը: