Բարսելոնան պաշտոնական առաջարկ է արել Սերխիո Ագուերոյին
Sport«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է TyC Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել Ագուերոյի տրանսֆերի շուրջ: Կատալոնական ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտան հույս ունի կազմն ուժեղացնել հարձակվող Լիոնել Մեսսիի հայրենակցով, որպեսզի Մեսսիին համոզի մնալ «Բարսայում»:
Ագուերոն 2011 թվականին է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» Մադրիդի «Աթլետիկոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին: Արգենտինացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կմազմում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Չեմպիոնների լիգայում նա 4 հանդիպման է մասնակցել,որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: