Հնդկաստանը ծրագրում է 30 մարտական անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից
International newsՀնդկաստանը ծրագրում է 30 մարտական անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից՝ իր ռազմածովային եւ ցամաքային պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Երկիրը հավանություն կտա 3 միլիարդ դոլարով General Mom-Atomics ընկերության արտադրած MQ-9B Predator անօդաչու 30 ինքնաթիռների գնմանը: Գործարքը կընդլայնի Հնդկաստանի ռազմական հնարավորությունները, քանի որ նրա ունեցած դրոնները կարող են օգտագործվել միայն հսկողության ու հետախուզման համար:
Հնդկաստանը դառնում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը՝ պաշտպանական ոլորտում, հատկապես Հնդկական օվկիանոսում եւ Հարավարեւելյան Ասիայի որոշ շրջաններում չինական ազդեցությանը դիմակայելու հարցում: Վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը գտնվում է 250 միլիարդ դոլար արժողությամբ 10-ամյա ռազմական արդիականացման գործընթացում:
«Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի հարաբերություններն այժմ երկու երկրների տասնամյակների համառ ջանքերի արդյունք են»,- ասել է General Atomics Global Corp-ի գլխավոր տնօրեն Վիվեկ Լալը: «Այն փաստը, որ պաշտպանական ոլոտում համագործակցությունը շարունակում է մնալ առաջնային երկկողմ հարաբերություններում, անվտանգության ընդհանուր նպատակների նշան է»: