ԱՄՆ-ում զինվորականները կկարողանան անվճար փոխել սեռը
International newsԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրում ծառայող զինվորականները կարող են անվճար փոխել սեռը՝ բժշկական նպաստի փաթեթի շրջանակներում՝ նախագահ Ջո Բայդենի հրամանանագրի համաձայն: Այս մասին հաղորդում է NewsMax-ը:
«Այս վերանայված քաղաքականությունը նաև երաշխավորում է, որ անցումային շրջանում անհրաժեշտ բժշկական օգնությունը, որը թույլատրվում է օրենքով, հասանելի է բոլոր զինվորականներին», - ասել է Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Բայդենի հրամանագրի համաձայն՝ 100-200 հազար դոլար արժողությամբ վիրահատությունը կվճարվի բյուջեից: