Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
PoliticsiPress.am -Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:
Այս պահի դրությամբ հրավերին դրական պատասխան են տվել միայն «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Մյուս կողմերը դեռ չեն արձագանքել:
Ավելին՝ այստեղ