Փաշինյանը խաղում է «վա բանկ», նա ոչնչանալու է քաղաքականությունից. Արա Սաղաթելյան
InterviewՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խաղում են «վա բանկ», նրանք չունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի տեղի ունեցած իրադարձություններից հետո հրաժարական տային, ինչի արդյունքում նրանք ընդմիշտ հեռանալու են քաղաքականությունից։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով գրեթե երկու շաբաթ ազատազրկվել էր հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի գործով» և ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
«Աշխարհում մենք այլևս ընկալելի չենք դառնում, կամաց-կամաց վերածվում ենք պապուասների։ Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը՝ հատկապես հաշվի առնելով ստվերային արդարադատության այն դրսևորումները, որոնք կան իշխանության մոտ», - ասել է նա՝ ի նկատի ունենալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործերի միջամտությունը, որոնց մասին մամուլը փաստեր հրապարակեց։ Արա Սաղաթելյանը նաև հայտնել է, որ ինքը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմից է, ով մի քանի անգամ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալու անհնարինության մասին։
«Մեր թիմը վերլուծում է, ունի տեղեկություններ, որ Փաշինյանը կկեղծի ընտրությունները», - հավելել է նա՝ նկատելով, սակայն, որ ընդդիմության մեջ այս առումով կարծիքները տարբեր են։
«Ընդդիմությանը միավորում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը։ Մնացյալ հարցերով կա ժողովրդավարություն», - ասել է Սաղաթելյանը։ Արա Սաղաթելյանը նաև անդրադարձել է իր քրեական գործին, տանը, աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։