Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել
International newsԹուրքիայի ոստիկանության սպաներից մեկը, որը զբաղվում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությամբ, այսօր առավոտյան ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է Yeniçağ gazetesi պարբերականը:
Թիկնապահի աշխատակիցները տան դուռը կոտրելով մտել են նրա տուն այն բանից հետո, երբ թիկնապահը տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսին: Մտնելով տուն` նրանք հայտնաբերել են գործընկերոջ անշնչացած մարմինը: Ինքնասպանությունից առաջ Բուլութ ազգանունով թիկնապահը նամակ է թողել:
«Ձեզ մոտ ամենալավը ստացվում է ստորացնել, վախեցնել հեռացնել և ստախոսի դերում ներկայացնել ձեր աշխատակիցներին: Ամեն մարդ էլ հպարտություն ունի և ես չկարողացա կուլ տալ այդ բառերը: Չեմ ցանկանում, որ իմ թաղմանը իմ կոմիսարից բացի ներկա լինի որևէ պաշտոնյա»,-գրել է թիկնապահը:
Ոստիկանությունը շարունակում է դեպքի հետաքննությունը:
Ավելին...