«Հայաստանի Հանրապետություն». Ադրբեջանը ջանում է իր գրաված տարածքներում ոչնչացնել հայկականը
International news«Այն, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսելու էր նաև մշակութային եղեռն, մեզ համար գաղտնիք չէր: Ձևավորվելով ընդամենը100 տարի առաջ, այս պետությունը սեփականաշնորհում է իր վերահսկողության տակ անցած բնիկ ժողովուրդների մշակութային կոթողները, արվեստի գործերը և ընդհանրապես՝ նրանց կողմից հազարամյակներով ձևավորված ողջ մշակութային ժառանգությունը:
Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիևի բարձր հովանու ներքո և նրա կարգադրությամբ: Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է և կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները:
Ադրբեջանի այս վարքագիծը լիարժեքորեն տեղավորվում է այն ցեղասպան քաղաքականության մեջ, որով առաջնորդվել է մշտապես, նաև՝ 21-րդ դարում, ինչը փաստում է այդ պետության կազմում Արցախի գոյության անհնարինության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: