Մինչև ե՞րբ ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
EconomicsՌուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը և կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով մեր պաշտոնական հարցմանը։
Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում:
Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման և Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Ավելին...