Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը
Culture64 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը։ Այս մասին մեզ հայտնեց նրա ընկեր, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը։ Վերջինս նշեց, որ նա մահացել է ինսուլտից։
Նշենք, որ Սուրեն Զաքարյանը գրեթե երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Դասավանդում է, իրականացնում մեթոդական գործունեություն՝ խորհրդատվություններ, վարպետաց դասեր: Ուսանողներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են:
Պարբերաբար հանդես է գալիս հանրապետական և միջազգային մրցույթների ժյուրիի կազմում:
Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: