Shabat.am-ի լրագրողը զրուցեց «Բանակում» հեռուստասերիալից Մելոյի նախկին կնոջ՝ Լիլիթի հետ: Նա անկեղծացել է նախկին ամուսնության, բաժանման, երեխայի և հոր հետ հարաբերությունների և իր ապագայի հարցերին:
«Գևորգի հետ ամուսնացած եղել ենք երկու տարի, մեկ տարուց ավել է ինչ բաժանված ենք և ունենք երկու տարեկան դուստր: Նա դեռ փոքր է և չի հասկանում հոր նոր ամուսնությունը՝ անգամ նկարներով չի տեսել: Մենք եկեղեցով ենք ամուսնացել, ամուսնալուծվելն էլ երկկողմանի համաձայնությամբ է եղել: Գևորգի նոր ամուսնությունն ինձ համար զարմանալի լուր չէր, ինքս տեղյակ էի և սպասում էի նման բանի: Ինչ որ բաներ չստացվեց, համատեղ կյանք չկարողացանք իրար հետ կառուցել: Տարաձայնություններ ընտանիքում իհարկե եղել են, բայց նրա հետ շփումն այժմ լարված չէ, մենք անձնական հարցերը միշտ քննարկել ենք:
Գևորգի՝ ներկայիս կնոջ և երեխայի հետ շփում դեռ չկա, մինչ ամուսնությունը նույնպես չի եղել, հետագայի համար էլ չեմ կարող ոչինչ ասել. Ինքս դեմ կլինեմ նրանց շփմանը: Կցանկանայի շեշտել այն, որ մեր բաժանումից հետո երեխայի ոչ մի ծախսի հետ կապ չունի: Երեխան իր առաջին բալիկն է, բնականաբար շատ է սիրում, որպես հայր ժամանակ առ ժամանակ երեխային տեսնում է, բայց ոչ մի պարտականություն չունի երեխայի անհրաժեշտությունների հարցում:
Երեխան Գևորգի հետ լավ հարաբերությունների մեջ է, չնայած այդքան հաճախ չեն տեսնվում, քանի որ մենք ապրում ենք Գյումրիում, իսկ Գևորգը՝ Երևանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: