Առողջապահության հարցերով եվրահանձնակատարը կոչ է արել ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը
International newsԱռողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը կոչ է արել ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը, ներդրում կատարել գլոբալ մատակարարումներում եւ նպաստել մատակարարումների շղթայի արդյունավետ գործունեությանը:
«Այդ առումով մենք արտադրման շղթային մասնակցող ընկերություններին կոչ ենք անում թողարկել բոլոր առկա պաշարները եւ հետեւել համաձայնագրերին»,-ասել է նա:
Նա հավելել է, որ ԵՄ-ն COVID-ի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրողն է համաշխարհային խոշոր մատակարարը, արտահանել է ավելի քան 40 մլն դեղաչափ ավելի քան 35 երկիր: